Հայոց լեզու

Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ:
1) հեղեղել, ամպhովանի, ընդhուպ
2) շնորhալի, արհավիրք, խոնարhել
3) տարաշխարhիկ, սուրhանդակ, հայթայթել
4) տնօրhնեք, ժպիրh, հեղեղուկ
Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Վաղորդյան աղջամուղջը հետզհետե ան-ացավ(1)իր տեղը զի-ելով(2) արևի շառագույն ճառագայթներին: Բնությունը զար-նեց(3): Ծառերի և ծաղիկների սաղար-ներին(4) նստած ցողը մեղմ-րեն(5) գոլորշիացավ, և յուր-րինակ(6) փայլով շողշողաց մուգ կանաչ բուսականությունը: Պ-նված(7) սալորենին նազեց ասես համբույր ու-արկելով(8) ճյուղերին թառած արագիլներին: Արթնացան նաև ծաղիկները` գինարբու-ը(9), սուսա-բարը(10), վարդը:

1) 1-է, 5-ո, 8-ղ, 10-ն
2) 2-չ, 3-թ, 7-ճ, 9-կ
3) 1-է, 4-թ, 7-ճ, 9-կ
4) 3-թ, 6-օ, 9-կ, 10-ն
Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անունների միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով:
1) ՇԻՐԱԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՆՈՅԻ ՏԱՊԱՆ, ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
2) ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ, ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՆԵՂՈՒՑ
3) ՊԱՆԱՄԱՅԻ ՋՐԱՆՑՔ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏ, ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ
4) ՊԻՐԵՆԵՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ, ՍԱՍԱՆՅԱՆ ՏՈՀՄ
Ո՞ր շարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա:
1) մտացածին, երփներանգ, հոգատար
2) լծորդություն, բրգաձև, արտերկրացի
3) վայրկենական, ուխտադրուժ, մանրանկար
4) վարչակարգ, շրջադարձ, այգաբաց
Ո՞ր տառակապակցությունը թվային արժեք չունի:
1) ՀԹ
2) ՇԾ
3) ԺԿ
4) ՌՂ
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված:
1) կ(ը)րկնել, հանգց(ը)նել
2) քն(ը)նվել, փ(ը)րկվել
3) կտ(ը)րվածք, հայտ(ը)նվել
4) դստ(ը)րիկ, հագն(ը)վել
Ո՞ր տարբերակում է գորդյան հանգույցը կտրել դարձվածքի իմաստը ճիշտ բացատրված:
1) պարզաբանել հարաբերությունները
2) հեռանալ բարեկամներից
3) ենթարկվել դաժան դատաստանի
4) լուծել դժվարին, խճճված խնդիրը
Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը` ոչ. ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:
ա. Խոսքը (1. վերաբերվում, 2. վերաբերում) է մեր օրերի հերոսներին:
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1. խարամը, 2. խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1. տեղային, 2. տեղական) անզգայացումով:
1) ա -1, բ -2, գ -1, դ -1
2) ա -1, բ -1, գ -2, դ -2
3) ա -2, բ -1, գ -1, դ -2
4) ա -2, բ -2, գ -2, դ -1
Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) խաղաղ-անհանգիստ, նենգ-ազնիվ, վարժ-փորձառու
2) կիզել-հանգցնել, սուրբ-պիղծ, ականակիտ-պղտոր
3) քաջալերել-վհատեցնել, լաջվարդ-կապույտ, հաղթել-պարտվել
4) հակիրճ-ծավալուն, վեհանձն-փոքրոգի, փութկոտ-շտապ
Ո՞ր տարբերակում բառի սխալ բացատրություն կա:
1) ռահվիրա-որևէ բանի սկզբնավորող, տոչորել-սաստիկ ծարավով տանջել
2) քանքար-բնատուր ձիրք, սողնակ-դուռը փակելու ձող
3) ձյունագես-սպիտակ մազերով, մածուցիկ-կպչուն հատկություն ունեցող
4) սողոսկել-մեկի դեմ դավեր լարել, ընկեցիկ-ծնողներից լքված երեխա
Տրված բառերից որի՞ արմատին (արմատներից մեկին) կարող է միանալ ընդ- նախածանցը և բառ կազմել առանց երկրորդ ածանցի:
1) առաջնորդ
2) ամենասուր
3) հպանցիկ
4) հակառակ
Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր:
1) կարգապահական, խորաքնին, սրտմաշուկ
2) խելահեղություն, խմբագրատուն, վերջնախաղ
3) բնագիտական, անընդգրկելի, բանտարկյալ
4) աներկբայորեն, ակնածանք, վայրէջք
Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:
1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ
2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս
3) օրինազանց, ժանր, նախագահ, անտառահատ
4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, պատճեն
Ո՞ր շարքում տրված տեսակին չպատկանող դերանուն կա:
1) դա, մյուս, այսչափ, այնտեղ — ցուցական
2) ուրիշ, այլ, որոշ, ինչ-որ-անորոշ
3) ողջը, նույն, բոլորը, ամեն ոք-որոշյալ
4) երբ, ուր, ով, ինչպես -հարաբերական
Ո՞ր նախադասության մեջ հոդի գործածության սխալ չկա:
1) Կանչենք այն մարդկանց, որոնք սպասում են իրենց մրցանակներին, պարգևներին կամ որևէ այլ նվերին:
2) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:
3) Անտոնը աղվեսին գցեց ուսին, ես մոշահավերը վերցրի, և մենք վերադարձանք:
4) Անահիտն երազում էր ամեն գնով նվաճել երիտասարդի սիրտը:
Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:
1) այգի, արարել, թերակղզի, երեխա
2) ոզնի, պատանի, հայորդի, ամուսին
3) անկողին, ձի, կիրակի, մարդ
4) կղզի, բանալի, Աստված, տատ
Ո՞ր շարքում են միայն պարզ ժամանակաձևեր:
1) մի՛ խոսիր, եկել եմ, բաց թողեց
2) պիտի նայես, աղո՛թք արա, դուրս եկավ
3) հավատացել էի, մի՛ հիշիր, կանգ առա
4) չի գրի, սիրեմ, պետք է ժպտաս
Ո՞ր նախադասության մեջ կրավորական սեռի բայ կա:
1) Արշալույսի բոսոր ճառագայթները արտացոլվել էին ծովի բեկբեկուն ալիքների մեջ։
2) Աղջիկը անծանոթ քաղաքի ծուռումուռ փողոցներում մոլորվել էր:
3) Հակառակ այդ անհաջողությանը՝ Արամը չէր վհատվել։
4) Քաղցից ու թշնամուց հալածված գաղթականները վերջապես անցան Արաքսը։
Ո՞ր շարքի բոլոր բայերն են սահմանական եղանակի:
1) չասաց, գտնելու եմ, գնացել էինք, կաս
2) տալիս է, կամենում ես, ցանկանք, փախավ
3) գալիս եմ, չբերեր, ուզել էր, հիշում էի
4) չի որոշվի, խոսում եմ, եկել է, մոտեցրի
Ո՞ր շարքի բոլոր բառերն են ստորադասական շաղկապներ:
1) քանի դեռ, որտեղ, թեպետ, չնայած
2) թեև, եթե, քանի որ, որպեսզի
3) որովհետև, մինչդեռ, թե չէ, սակայն
4) թեկուզ, հենց որ, ինչ, նախքան
Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ կա:
1) Ժողովուրդը հեքիաթների մեջ է արտահայտում իր իղձերը:
2) Փոքր գրողները հավերժական հանճարների լուծը կրողն են:
3) Հայ ժողովուրդը միշտ պետք է բարձր պահի ազգային արժանապատվությունը:
4) Դու ես այդ բոլոր առաջարկներն արել:

Հնչյունաբանություն

21. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ

1) ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ

2) հարցուփորձ, բարձիթողի, երկնաբերձ, խոտհունձ

3) պախուրց, վերամբարձ, դերձակ, դեղձանիկ

4) արվարձան, արծնապատ, առեղծված, անցուդարձ

22. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ

1) ցնծալ, կցկտուր, կտրվածք, ծածկոց

2) անեծք, հանդիպակաց, փայծաղ, մածուցիկ

3) սերուցք, ձվածեղ, վեհապանծ, թերմածք

4) թրծակավե, կոծկել,լացուկոծ, տխեղծ

23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է գրվում ց

1) բռունցք, ընչացք, լվացք, սերուցք

2) ընթացք, խեցգետին, կացարան, տրցակ

3) ապաթարց, հունցել, լիցք, հիացք

4) հոգեցունց, պախուրց, հանդիպակաց, ցնծալ

24.Ո՞ր շարքի բոլոր բառերում չի գրվում ջ

1) թրջել, զղջալ, գոջի, որջ

2) գաղջ, աճպարար, աջհամբույր, արջուկ

3) միջև, քուրջ, հորջորջել, շիճուկ

4) քաջք, զիջել, աջլիկ, ոջիլ

25.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ճ

1) Տաճկաստան,բվեճ,կառչել,պարկուճ

2) գոճի,պաճուճանք,կոճկել, պարկուճ

3) գաճաճ,հարճ,վաչկատուն,քմահաճ

4) բաճկոն,խոճկոր,ճանճ,ճոճք

26.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ

  1. փղձկալ,տաղտկալի,դժոխք,փայծաղ

2) դժխեմ,թուխս,ուխտատեղի,թուղթ

3) գաղտնիք,գաղթօջախ,մաղթանք,աղճատել

4) սանդուղք,հախճապակի,ցնցուղ,ողբ

27.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ

1)դժխեմ,խախտել,հախճապակյա,ապուխտ

2)հիմնակմախք,բողկ,բախտակ,նախշավոր

3)բաբախյուն,թուխս,ուխտադրուժ,թուղթ

4)ճղփալ,դժոխք,զմրուխտ,գաղտնիք

28.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր

1)թորշոմել,խարույկ,իրարամերժ,բուրվառ

2)գանգուր,խռչակ,գրաբար,կերոն

3)ճռվողյուն,որմնախորշ,պայտար,կարկառել

4)գոլորշի,մատռվակ,խորշակ,խարտոց

29.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո

1)պառկել,տոպրակ,վառվռուն,տառեխ

2)ուռճանալ,քառասնական,կոխկռտել,ճմռթել

3)փրթկալ,քռչոտ,պառակտել,կռճոն

4)փնտրտուք,փարթամ,ճառասաց,եռամսյա

30.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ

1)ըմբռնել,ամպամած,թումբ,գամփռ

2)ամփոփել,համբավ,ամբարտավան,անբավ

3)ամբիոն,ամբոխ,բամբիռ,անբասիր

4)ճամփա,թմբլիկ,զամբիկ,անբարբառ

32.Որ շարքի բոլոր բառերում է գրվում ն
1)բամբասել,հանպատրաստից,անբերրիություն,անփույթ
2)անպայաման,անպաճույճ,շամբուտ,անպետք
3)Մանվել,զամբյուղ,ամբարիշտ,անպարփակ
4)անբարյացակամ,բանբեր,ամբասիր,անպարկեշտ

33.Որ շարքի բոլոր բառերում է գրվում հ
1)հեղեղել,ամպհովանի,ընդհուպ,ապաշխարանք
2)արհավիրք,հռհռալ,չնաշխարհիկ,սուրհանդակ
3)հեղհեղուկ,առհավատչյա,ժպիր,դազգահ
4)խորհրդավոր,արգահատելի,հայթայթել,դժպատեհ

34.Որ շարքի բոլոր բառերում է գրվում զ
1)փոթորկահույզ,ծխնելույզ,բզկտել,մզկիթ
2)հյուսկեն,Վարդգես,Մանազկերտ,բազկերակ
3)կզաքիս,հիպնոս,Թավրիզ,կորզել
4)վզկապ,Հազկերտ,դիակիզարան,Թիֆլիս

35.Որ շարքի բոլոր բառերում է գրվում յա
1)վարկյան,առօրեական,բարյացակամ,ատյան
2)պատանյակ,Էլյա,Եղիա,մատյան
3)հրեա,կրիա,Ազարիա,մատյան
4)ոսպնյակ,շուրջերկրյա,Եպրաքսյա,միմյանց

36.Որ շարքի բոլոր բառերում է գրվում իա
1)բամիա,խավիար,Իտալիա,հեքիաթ
2)Ռոզալիա,կրիա,Եղիա,մատյան
3)օվկիանոս,միայն,հիանալի,անցյալ
4)փասիան,մետաղյա,Անանիա,Ֆրանսիացի

37.Բառերից քանիսում երկհնչյուն կա
Այծյամ,բարյացակամ,թռչուն,ուխտադրուժ,ակնաբույժ,աներևութանալ,
միմյանց,պտուտակ

2)չորսում

38.Որ շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա

1)ընդդիմադիր,ուղղակի,երկկենցաղ,հովվեկ
2)մրրկահողմ,անդորրավետ,չորրորդ,խորազնին
3)տասական,վազքուղի,վազքուղի,իններորդ
4)ուղղություն,տանջալուկ,հոգերդություն,երրորդ

Հայոց լեզու

07.09.2020

  1. Լրացրու տեքստերում բաց թողած տառերը և կետադրիր՝ որքան կարող ես։
  2. Գտիր գոյականները, որոշիր ՝որ հոլովով են դրված և ինչ հոլովման են ենթարկվում։

Տեքստ առաջին

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը(ուղղ. հոլ., ի հոլովում), տիրելով Լիբիային(տր. հոլ., ի հոլովում) և Եգիպտոսին(տր. հոլ., ի հոլովում), իր մեծաքանակ զորքով(գործ. հոլ., ի հոլովում) արշավանք(հայց. հոլ., ի հոլովում) է սկսում պարթևների(սեռ. հոլ., ի հոլովում) դեմ։

Անտոնիոսի(սեռ. հոլ., ի հոլովում) մեջ արարիչն(ուղղ. հոլ., ի հոլովում) ասես կուտակել էր մահկանացուներին(տր. հոլ., ի հոլովում) բնորոշ բոլոր այպանելի գծերը(ուղղ. հոլ., ի հոլովում). նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը(ուղղ. հոլ., ի հոլովում), պարթևներից մի լավ ջարդ(ուղղ. հոլ., ի հոլովում) ստանալով, զորքերի(ուղղ. հոլ., ի հոլովում) փրկված մնացորդներով(գործ. հոլ., ի հոլովում) մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան(ուղղ. հոլ., ի հոլովում)՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից(բաց. հոլ., ի հոլովում)։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ(ուղղ. հոլ., ի հոլովում), հայոց թագավորն(հայց. հոլ., ի հոլովում) ինքն էլ մի վճռական հարված(ուղղ. հոլ., ի հոլովում) կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն(տր. հոլ., ու հոլովում)՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ(ուղղ. հոլ., ի հոլովում), մարդկային կարեկցանքի(սեռ. հոլ., ի հոլովում) ու վեհանձնության(սեռ. հոլ., ա հոլովում) մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին(տր. հոլ., ի հոլովում), այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ(ուղղ. հոլ., վա հոլովում) կերակրում զորքի(սեռ. հոլ., ի հոլովում) սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի(սեռ. հոլ., ի հոլովում) կիսաշրջանաձև թատրոնը(ուղղ. հոլ., ի հոլովում) լեփ-լեցուն էր հանդիսականներով(գործ. հոլ., ի հոլովում)։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը(ուղղ. հոլ., ա հոլովում)։ Դավադիրները(ուղղ. հոլ., ի հոլովում) հենց թատերասրահում(ներգ. հոլ., ի հոլովում) ձերբակալում են արքային՝ Արտավազդին տանելով Ալեքսանդրիա՝ կնոջ(սեռ. հոլ., ոջ հոլովում) և որդիների(սեռ. հոլ., ու հոլովում) հետ միասին։

Տեքստ երկրորդ

Խաչատուրը(ուղղ. հոլ., ի հոլովում) լուռ մոտեցավ պատուհանի (սեռ. հոլ., ի հոլովում) կիսաբաց փեղկին(տր. հոլ., ի հոլովում)։ Մութ էր։ Դրսից(բաց. հոլ., ի հոլովում) լսվում էր միայն հորդացած անձրևի(սեռ. հոլ., ի հոլովում) աղմուկը(սեռ. հոլ., ի հոլովում)։ Ջրհորդանից(բաց. հոլ., ի հոլովում) թափվում էր պղտոր անձրևաջուրը…(ուղղ. հոլ., ի հոլովում)

Երևի այն երկրում(ներգ. հոլ., ի հոլովում) էլ թխպոտ գիշեր(ուղղ. հոլ., վա հոլովում) է, և անձրև(ուղղ. հոլ., ի հոլովում) է գալիս կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան(սեռ. հոլ., ա հոլովում) փայլփլուն աստղերով(գործ. հոլ., ի հոլովում)։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին(տր. հոլ., ի հոլովում)։ Երևի քուրսու(սեռ. հոլ., ու հոլովում) վրա ոսպ(ուղղ. հոլ., ի հոլովում) է փռել և հոգնած աչքերով(գործ. հոլ., ի հոլովում) ջոկում է քարերը(ուղղ. հոլ., ի հոլովում)։ Հանկարծ դռան(սեռ. հոլ., ան հոլովում) հետևից ինքը կամաց կանչեր.« Ե՛ս եմ, նանի՛, դո՛ւռը(ուղղ. հոլ., ան հոլովում) բաց»։

Տիկինն(ուղղ. հոլ., ոջ հոլովում) զգաց, որ նա մտքերով(գործ. հոլ., ի հոլովում) հեռու էր։ Խաչատուրը(ուղղ. հոլ., ի հոլովում), դողդոջուն ձեռքերը(ուղղ. հոլ., ի հոլովում) կրծքին(տր. հոլ., ի հոլովում), ակնդետ նյում էր ականակիտ խավարին(տր. հոլ., ի հոլովում)։ Եթե Խաչատուրը(ուղղ. հոլ., ի հոլովում) այդ րոպեին գլուխը(ուղղ. հոլ., ի հոլովում) շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք(ուղղ. հոլ., ի հոլովում), այնպիսի աչքեր(ուղղ. հոլ., ի հոլովում), որ կմոռանար ցնորքը(ուղղ. հոլ., ի հոլովում)։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարչտին գիշերին(տր. հոլ., վա հոլովում)։ Թվաց՝ լսեց շան(սեռ. հոլ., ա հոլովում) խուլ կաղկանձ և ասաց.

— Ինչքա՜ն միանման են հաչում շները(ուղղ. հոլ., ա հոլովում)…

Հնչյունաբանություն

  1. Որ շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է .

1) ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ

2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել.

3) եղերերգ, ափեափ, չենք, լայնէկրան

4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում Ե

անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե.

նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացնում

բազմերանգ,օրըստօրե,հրեշ,դողէրոցք

ինչևիցե,եղերերգ,գեղուղեշ,աներկբա

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում Օ

անօրեն,տնօրինություն,օրըստօրե,օրորել

մեղմորեն,մեղմօրոր,միջօրեական,քառորդ

առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել

ապօրինի,նախօրե,վաղօրոք,հանրօգուտ

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում Օ

հնօրյա,փայտոջիլ,միջօրեական,օրեցօր

նախօրոք,աշխարհազոր,ազգօգուտ,գիշերօթիկ

հանապազորդ,անօթևան,թախծօրոր,ականջօղ.

հանապազօր,առօրյա, անօրինություն,ոսկեզօծ

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում Ո

արագոտն,պնդօղակ,հոտընկայս,հրանոթ

քնքշօրոր,հնգօրյակ,վաղորդյան, նրբորեն

հանրօգուտ,անորակ,հատորյակ, հանապազօր

հանապազորդ,եռոտանի,կրծոսկր, լացուկոծ

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում Ը

Խոչընդոտ,անընտել,ակնթարթ,մթնկա

Կորնթարդ,որոտընդոստ,առընթեր,սրընթաց

Օրըստօրե,հյուրընկալ,գահընկեց,անընդմեջ

ինքնստինքյան,լուսընկա,ճեպընթաց,մերթընդմերթ.

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում և

Թեթևոտն,հոգեվորդի,գոտևորել,եղրևանի

սերկևիլ,հևք,կարևոր,հետևակ

որևէ,հոգևոր,հոգեվարք,ոսկևորել

Բևեկնախեժ,երևույթ,գերեվարել,սեթևեթել

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում և

արևակն,երևակել,ոսկեվազյան,գոտևորել

ագևոր,ալևոր,ձևույթ,արևկա

եղրևանի,արևմտաեվրոպական,օթևան,արևառ

կարևոր,հոգեվիճակ,հոգևոր,հևիհև

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում եվ

հոգեվիճակ,արևավառ,ագևոր,ոսկեվաճառ

կարևոր,գերեվարել,տարեվերջ,գոտևորել

արևմտաեվրոպական,ոսկեվարս,անձրևային,սերկևիլ

ագեվազ,գինեվաճառ,ուղեվճար,դափնեվարդ

  1. Որ շարքի բառերում է գրվում Յ

Նաիրի,սկեսրայր,երեխայի,աղյուսակ

բարյացակամ,արքայորդի,լռելյայն,կաթսայատուն

խնայել,հետիոտն,ջղային,աշխույժ տույժ

պատանյակ,սերմնացուի,միլիոն,մարմարյա

  1. Որ շարքի բառերում է գրվում Յ

այծյամ,ջղային,բրաբիոն,ժողովածուում

տույժ,հեռակայել,էական,արքայորդի

ռնգջեղջյուր,դշխոյական,ակացիա,Ամալյա

ատամնաբույժ,Սերգեյի,հայելազարդ,լռելյայն

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Բ

ողբասաց,ջրարբի,սրբապատկեր,հղփանալ

նրբաճաշակ,հարբեցող,արբշիռ,գրաբար

երբեմնի,դարպաս,աղբարկղ,դարբին

արմունք,աղբյուր,անխափան,նրբագեղ

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Պ

հափշտակել,թփրտալ,ճամպրուկ,ընդհուպ

Ծոփք,թարփ,պապակ,ճեպընթաց

հպանցիկ,ծոպավոր,ճողոպրել,հապշտապ

դարպաս,ամպշող,թմբլիկ.ըմպանակ

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Փ

խարխափել,ծոպավոր,ճեփ-ճերմակ,թրմփալ

հափրուկ,երկնահուպ,սփրթնել,թրմփոց

շամփրել,քարակոփ,Հռիփսիմե,ոսկեծուփ

կոպերիզ,երբնաթույր,հղփանալ,արփի

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Գ

շագանակագույն,զիգզագաձև,Վարդգես,վարգել

ճաքճքել,նորոգել,հեղգ,դրասանգ,

ծեգ,սգազգեստ,հագագ,արքունիք

ճրագալույց,ճգնակյաց,օձիք,գոգավոր

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Կ

վարկաբեկել,սայթաքել,փակցնել,շագանակ,

մակաղել,քողտիկ,համաճարակ,վարակ

հարկահավաք,աքցան,փեղկ,անհարկի

դիցուք,մակույկ,նախկին,նախքան

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Ք

Հմայք,սրնքակալ,սուգ,վարակիչ

Սուքիաս,եզերք,շոգեքարշ,վարկանիշ

կառք,չոքել,մարագ.շքերթ

բազրիք,ընդերք,բերանքսիվայր,տաքդեղ

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Դ

երդիկ,եդվյալ,անդադար,որթատունկ

կորնթարդ,անհողդողդ,արդուկ,խորթություն

ստահոդ,որդնել,անդամալույծ,վարսանդ

դդում,վարդյան, Տրդատ, բաղդատել

  1. Որ շարքի բոլոր բառերում է գրվում Տ

բիրտ,թատերգություն,խախուտ,աղոթք

խրտվիլակ,գաղտուկ,գրտնակ,զարտուղի

կրտսեր,ճտքավոր,մթնոլորտ,սփրթնել

փտախտ,փութկոտ,քողտիկ,խոտհարք

  • Որ շարքի բոլոր բառերում է գրվում Թ

վաթսուն,անութ,փտեցում,փութկոտ

արթմնի,ակարթ,արդուկ,զվարթություն

զարթուցիչ,ակնթարթ,հայթայթել,խայտալ

ակութ,անթացուփ,երթուղի,ընթանալ

Նախագիծ «Ծանոթ -անծանոթ քաղաքներ»

Ես մի փոքր ուզում եմ դուրս գալ այս նախագծի սահմաններից և ներկայացնել աշխարհի գեղատեսիլ վայրերից մեկը, որը գտնվում է Հայաստանում, և ինձ բախտ է վիճակվել լինել այնտեղ անցած տարվա գարնանը: Եվ այսպես, շարժվենք առաջ, ներկայացնում եմ Քոբայրը՝ աշխարհի ամենագեղեցիկ և գողտրիկ վայրը:

1gYzqqF3VNtr6Es3ZkuVRJ1mzI

Քոբեր կայարանի գյուղ կամ Կոբայր կոչվող բնակավայրը գտնվում է Լոռու մարզում, Թումանյան քաղաքի երկաթուղային կայարանին կից, Դեբեդ գետի կիրճում: Առաջին անգամն էի լինում այստեղ, ծնողներս ասացին, որ ուղևորվում ենք Քոբայր վանական համալիր, բայց որ հյուղակների, կիսավեր տների ու հրաշք բնության միջով պիտի անցնեիք, ինձ համար սա իսկական հեքիաթ էր, այս տարածքը նման չէ իմ տեսած այլ համալիրներին, նույնիսկ ճանապարհը կախարդական էր թվում, քանի որ բացի բուսական աշխարհից, այստեղ հարուստ էր նաև կենդանական աշխարհը. սկյուռ, վարազ, նապաստակ… Պատկերացնում եք, այստեղի հիմնական բնակիչները կայարանում աշխատող բանվոր-ծառայողներն են: Քոբայր բնակավայրը Լոռու մարզի ամենափոքր գյուղն է, որտեղ ապրում է ընդամենը 6-7 ընտանիք՝ շուրջ 30 մարդ: Գյուղի աղքատիկ տները՝ իրենց նույնքան աղքատիկ բակերով, կարճ, քարքարոտ ու թեք ճամփաներով, զարմացնում են առաջին անգամ այդտեղ հայտնված մարդուն. «Ինչպե՞ս կարելի է ապրել այստեղ, ինչպե՞ս են համակերպվում այս պայմաններին»: Դեպի վեր բարձրացող ոլորապտույտ ճանապարհով արդեն երկրորդ, թե երրորդ տան դիմաց մի կին էր կանգնած՝ ժպիտը դեմքին: Նա ծնողներիս հետ խոսակցության բռնվեց, այնքան բարեհամբյուր, այնքան հյուրընկալ… ներս հրավիրեց, սուրճ առաջարկեց, ամուսնուն ասաց, որ բերի իրենց պատրաստած համեղ մեղրը… Տունը, որտեղ բնակվում էին, հին հարդարում ուներ,կիսաքանդ էր, սակայն պտղատու ծառերն ու թփերը, սագերի ու բադերի, փոքրիկ ճուտիկների խաղը ինձ զբաղեցրել էին, բավական ժամանակ է անցել ու մի տեսակ ափսոսում եմ, որ ոչ մի լուսանկար չեմ արել նրանց մոտ, մի տեսակ զարմացած, ապշած էի. ինչ՞պես էին բնակվում այդպիսի տներում, ինչպիսի՞ն էր կապը արտաքին աշխարհի հետ, անկեղծ ասած ես ուրախացա, որ վերջապես կմիանամ ինտերնետին, բայց պարզվեց, որ այստեղ ինտերնետային կապ չկար…

 

 

2HTcih7YAZCTgEw01L9S2kNHtY

 

26 (1)

Ճանապարհը շարունակեցինք դեպի Քոբայր վանական համալիր, կլիներ մոտ 1 կմ հեռավորություն: Այստեղ արդեն ուրիշ աշխարհ բացվեց մեր առջև.

220180821_144203

Այն գտնվում է Դեբեդի ժայռեղեն կիրճի բարձրադիր դարավանդի վրա: Թեք և անսովոր տեղանքի շնորհիվ վանական համալիրը ձեռք է բերել անառիկ դիրք: Սրբավայրի կառույցներն ունեն իրենց ճարտարապետական ուրույն ոճը` հարմարեցված բնական բարդ տեղանքին: Դեռ վաղ ժամանակներից բարձրադիր և անառիկ վայրերը ընտրվել են որպես սրբատեղիներ, ինչպես նաևկառուցվել են պաշտպանական դիտակետ-ամրոցատեղիներ:

Եկեղեցին աչքի է ընկնում իր շքեղությամբ ու ինքնատիպ որմնանկարներով, որոնք վերանորոգվել ու նկարազարդվել են ավելի ուշ շրջանում (վերջերս կատարվել են նաև որմնանկարների պահպանման ու ամրակայման աշխատանքներ): Գլխավոր եկեղեցու ճակատային մասում նկատելի է հյուսկենազարդ խաչ:

Քոբայր վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի նշանավոր գործերից է: Մասամբ պահպանվել են համալիրի երեք եկեղեցիները, զանգակատուն-տապանատունը, սեղանատունը, մատուռների, խաչքարերի և բերդապարսպի մնացորդները:

 

Բայ-2

  1. Գործնական աշխատանք 
    1. Ընդգծե՛ք 3 պարզ դիմավոր բայաձև.
      ա. կտամ, չեմ տա, պիտի տան, տայիք, տվել է, չեմ տալու
      բ. մի՛ արա, կանեինք, արել եմ, չի անի, պիտի անեմ, անում է
      2. Ընդգծե՛ք 3 բաղադրյալ դիմավոր բայաձև.
      ա. թխել էր, չի թխի, մի՛ թխեք, կթխեն, թխելու է, թխեցին
      բ. չի գնալու, պիտի գնա, մի՛ գնա, գնում էր, չեն գնացել
      3. Ընդգծե՛ք անկատար 3 ձևաբայ.
      ա. տրտում, սրտում, գրկում, գրքում, գգվում, ձգում
      բ. պատում, պատմում, տնում, դնում, բնում, հնում
      4. Ընդգծե՛ք վաղակատար 3 ձևաբայ.
      ա. հուսալ, զրկել, բարձրացնել, թռել, մտնել, մտածել
      բ. վերմիշել, վերհիշել, երկբայել, անվայել, անթել, շանթել
      5. Ընդգծե՛ք ապակատար 3 ձևաբայ.
      ա. այցելու, հայցելու, ածելու, երևելու, տածելու, անտեսանելու
      բ. լողալու, դողալու, ջրալու, ալկալու, խղճալու, շնորհալու
    2. Ընդգծե՛ք ժխտական (ժխտման) 3 ձևաբայ.
      ա. ժողովի, կողովի, կողողի, խորովի, գորովի, պճղովի
      բ. հսկա, սոսկա, ներկա, նողկա, տեղա, մեղա
      7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
      ա. Տնօրենն ասաց, որ ինքը բոլորովին էլ դեմ չէ այդ
      առաջարկությանը:
      բ. Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ
      քնած չէ:
      գ. Բայց նա երբեք էլ կողմ չի եղել մեր տեսակետին:
      դ. Այդ տղան մարդ չի և երբեք էլ մարդ չի դառնա:

Գործնական աշխատանք

    1. Ընդգծե՛ք ներկա ժամանակին վերաբերող 3 բայաձև.
      ա. ունես, չի տալիս, մտցրել է, չեմ խմելու, չեք ասում, չգաս
      բ. չի գնա, չունեմ, չհարելիս, չքվում է, մի՛ տար, չեն գալիս
      2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակին վերաբերող 3 բայաձև.
      ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, մեղրամիս է, կտար
      բ. խաղացինք, չի կարելի, դդում ես, վերցնեիր, եկել եմ,
      ներկա է
      3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.
      ա. չեմ հասկացել, մի՛ գնա, կամ, կտրտմես, հատում եմ,
      կարելու եք
      բ. համեղացրո՛ւ, զատվել են, արշավեմ, անհատնում են,
      ասուլիս է, բե՛ր
      4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.
      ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
      բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, ծարավի, իմանայի, չեն խոսել
      5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.
      ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
      բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛
      6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
      ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
      բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
      գ. կանչեր, դնչեր, կարածի, կատարածի, մնա, ենթամնա
      7. Ընդգծե՛ք եզակի թվի 3 բայաձև.
      ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, թափեցին, մի՛ թող, չափեիք
      բ. ուզեն, մոլեգնեց, միացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
      ես, կտանք

Գործնական աշխատանք

    1. Ընդգծե՛ք սահմանական եղանակի 5 բայաձև.
      ա. այրում եմ, գրեմ, հրում ենք, կմարեմ, չեմ հարելու,
      պիտի բերեմ, շարել եմ, թռի՛ր, ջրեցի, չեմ ցրի
      բ. աղացող, խաղացել եմ, կսղղամ, չհավատաս, չեմ խաղում,
      դողալու, կմկմալու եմ, խղճացի, սողաց, շողա՛
      գ. մտնելիս, ընկել եմ, թողնող, թռի՛ր, դնում եմ, չեմ գնելու,
      սառչեմ, կտանեմ, անում էի, հագա
    2. Ընդգծե՛ք ըղձական եղանակի 5 բայաձև.
      ա. երազում եմ, երգեմ, չեմ գրի,չեփեմ, արձակի՛ր,
      ազատենք, սիրեի, պիտի ուտեմ, խմեին, մարած
      բ. մտա, չեմ ընկնի, թողնեմ, կանեմ, դնես, տանենք, մի՛ անցիր,
      հասնելիս, կպչեիր, կորչեր
      3. Ընդգծե՛ք անկատար ներկա 2 ժամանակաձև.
      ա. բախել եմ, չես բախում, չեն բախի, բախում եք
      բ. կաղամ, չի աղացել, չես աղում, կաղում է
      4. Ընդգծե՛ք անկատար անցյալ 3 ժամանակաձև.
      ա. չթխեիք, թխում էր, կթխեք, չէին թխում, թխում էի, չեմ
      թխում, թխել եմ
      բ. գնում էի, գնել են, չէիք գնում, կգնան, կգնենք, գնում էր
      5. Ընդգծե՛ք վաղակատար ներկա 2 ժամանակաձև.
      ա. հարել եմ, չեք հարի, հարում էի, չի հարել
      բ. խաղացել եք, չէի խաղա, խաղացել էի, չեն խաղացել
      6. Ընդգծե՛ք վաղակատար անցյալ 2 ժամանակաձև.
      ա. չես գտնելու, գտել էինք, չէիր գտել, չէի գտնի
      բ. ուշացել էիք, ուշացած էինք, չէիր ուշացել, ուշացել եմ
      7. Ընդգծե՛ք ապառնի (ապակատար ներկա) 2 ժամանակաձև.
      ա. ապշելու եմ, չես ապշի, չեք ապշելու, կապշեք
      բ. չենք մնալու, պիտի մնանք, մնալու եք, մնացել ես
      8. Ընդգծե՛ք ապակատար անցյալ 3 ժամանակաձև.
      ա. կրելու էի, կկրեր, չես կրի, չէի կրելու, կրելու էր, կրում էի
      բ. լվալու էի, լվայինք, չէի լվա, լվալու, չէի լվալու, չլվար
      9. Ընդգծե՛ք անցյալ կատարյալ 3 ժամանակաձև. էին
      ա. մնացին, մնալուն, մնացիր, չմնային, կմնայիք,
      չմնաց
      բ. իջանք, իջե՛ք, չիջավ, չիջնի, իջա, իջնեինք
      10. Ընդգծե՛ք ըղձական ապառնի 3 ժամանակաձև.
      ա. քահանա, լիանա, գոհանա, մանանա, կրակի, կիրակի
      բ. խորովի, փչովի, խռովի, կախովի, նորովի, նորոգի
      11. Ընդգծե՛ք ըղձական անցյալ 3 ժամանակաձև.
      ա. չաղային, չորային, չեռային, չրային, չգային, շուկային
      բ. կհյուսի, չհյուսեիր, հյուսեին, հյուսե՛ք, հյուսածի, հյուսեի

Գործնական աշխատանք

    1. Ընդգծե՛ք ենթադրական եղանակի 5 բայաձև.
      ա. չեմ մնա, կլողամ, սուրալու եմ, խաղամ, մուրալիս,
      կժպտայի,
      կզղջանք, թռվռացել ենք, պիտի հուսար, չէր ճչա
      բ. չենք կառչի, վատնենք, կդնի, հասնելու է, մտի՛ր
      կխառնենք, պիտի գտնի, կսառչեի, կպչելիս, կկառչեր
    2. Ընդգծե՛ք հարկադրական եղանակի 3 բայաձև.
      ա. պետք է ապրենք, մի՛ խոսիր, չպիտի համոզի, վերցրե՛ք,
      պիտի հաշվեր, չուզեք
      բ. կհիանամ, պիտի լողանա, կնեղանա, չպետք է մանրանար,
      պիտի զարմանայինք, չէինք թարմանա
      3. Ընդգծե՛ք ենթադրական ապառնի 3 ժամանակաձև.
      ա. կիսովի, կթովի, կորովի, կարովի, կաղոթի, կօղակի
      բ. կաղա, կորա, կտա, կպա, կեռա, կերա
      4. Ընդգծե՛ք ենթադրական անցյալ 2 ժամանակաձև.
      ա. նյարդային, չէին եփի, կողային,
      կաղային
      բ. չէր հարցնի, չհարցնեի, կհարցնեինք,
      չեմ հարցրել
      5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
      ա. Աղջիկը, մոմակալը ձեռքին, քայլում էր շատ զգույշ, որ մոմը չհանգչեր օդի հանդիպակաց հոսանքից:
      բ. Երազում ես հաճախ թռչում եմ, և դա գերագույն հաճույք է:
      գ. Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, կուռչի:
      դ. Հալածյալը թռավ ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից:
      ե. Ոչ ոք երբևէ չի փախել իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից:
      զ. Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և թրջեց կոշիկներն ու գուլպաները:
      է. Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն թողնել և վերադառնալ խրամատ:

 

 

Բայ-2

Գործնական աշխատանք

  1. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
    ա. ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
    բ. տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
    գ. հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
    2. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
    ա. երեսապատվել, անպատվել, կախարդվել, գգվել,
    գժտվել, անջատվել
    բ. ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել,
    խելագարվել, փառաբանվել
    գ. զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
    3. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
    ա. երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
    բ. սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել,
    շաղափվել, հպատակվել
    գ. բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
  2. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
    ա. չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
    բ. հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
    գ. կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել,
    հովվել
    5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
    նախադասությանը համապատասխանողը.
    ա. Ինչ վերաբերում է ձեզ, դուք կարող եք
    ձեր գործը հանգիստ շարունակել:
    բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին,
    որ մեզ նույնպես տուժած կողմ ճանաչեն:
    գ. Ձեռքերս ցրտից ճաքճքել են, և դժվար է
    նույնիսկ լվացվելը:
    դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից բռնվի՛ր,
    որ չսայթաքես:
    ե. Ասում է, որ ինձնից խռովել է և այլևս չի
    ուզում ինձ տեսնել:
    զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ
    կապվել և նորություններ իմանալ Արցախից: 

     

    Գործնական աշխատանք

    1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
      ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
      կապալ, փռթկալ, կչկչալ
      բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
      գրող, սուրա, սիրելիս
      2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
      ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
      ընտիր, ասա՛, կաթսա
      բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
      ամուրի, ավերի
      3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
      ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
      առել, ճառել, իջել, զիջել
      բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
      երկծալ, ժուժկալ, չխկալ
    2. Ընդգծե՛ք անցյալ կատարյալի 5 հիմք.
      ա. կարդ–, բարձրաց–, հիացն–, կպ–, հագեցր–, նկարեց–,
      կարգադր–, համարձակվ–, իջ–, փորփրել
      գ. կոր–, մատնեց–, անհանգստացր–, սրբագր–, բազման–,
      կամեց–, կառուց–, վերցր–, հոգնել–, խորան–

    Գործնական աշխատանք

    1. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
      ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
      բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
      անկասկած
      2. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
      ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
      բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող
      3. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
      ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
      բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս
    2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
      նախադասությանը համապատասխանողը:
      ա. Երեխան երկար լաց լինելուց նվաղեց:
      բ. Ցանկապատի վրայով թռչելիս տղան ոլորեց
      ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
      գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած չէ:
      դ. Դավադիր գնդակը թիկունքից էր դիպել նրան
      ու տեղնուտեղը սպանել:
      ե. Այգում զբոսնելիս անսպասելիորեն գտա
      մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Բայ-2

Գործնական աշխատանք

  1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
    ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
    բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
    գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
    Ընդգծե՛ք 3 բայ.
    ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
    բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
    ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
    թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
    ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
    3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
    ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
    բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
    գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

 

Գործնական աշխատանք

1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է
2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է

Գործնական աշխատանք

  1. Ընդգծե՛ք սոսկածանցավոր 3 բայ.
    ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ,
    պատճենել
    բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
    գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել
    2. Ընդգծե՛ք բազմապատկական ածանցով 3 բայ.
    ա. ճանկռտել, նպաստել, նեղսրտել, ճխլտել, ծեծկռտել,
    խարտել
    բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, պահվտել, քակտել,
    կապտել
    գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել,
    հետազոտել
    դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, ծախծխոտել, ածխոտել,
    ցատկոտել
    ե. փայլկտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ,
    ճտճտալ
    3. Ընդգծե՛ք 3 բազմապատկական բայ.

ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել,
սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել,
կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, հեծեծալ,
բարբառել
դ. փշրտել, ավարտել, նեղսրտել, պատռտել, կոխկռտել,
կողոպտել
ե. կապոտել, փոշոտել, ճմլկոտել, խայտալ, խշրտալ,
ժպտալ

Գործնական աշխատանք

  1. Ընդգծե՛ք 3 ածանցավոր բայ.
    ա. պատռտել, զրպարտել, կոտրտել, ավարտել, փշրտել
    բ. կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
    գ. բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
    Ընդգծե՛ք պատճառական ածանցով 3 բայ.
    ա. հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել,
    կերցնել
    բ. բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել
    գ. իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, պրծնել

Գործնական աշխատանք 

  1. Ընդգծե՛ք 3 պարզ բայ.
    ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
    բ փախչել, շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
    գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
    դ. թռչկոտել, մրոտել, իջնել, խայտալ, որոտալ, հեծկլտալ
    Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
    ա. Նա ինձ նրբորեն զգացնել տվեց, որ ես սխալ եմ:
    բ. Այս գինին քանի՞ տարի է հնեցրած:
    գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ
    թռցրին օդ:
    դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի փախչի:
    ե. Կատուն ուռեցրել էր մեջքը և ֆշշացնում էր
    իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
    զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
    սառչում են ու փայտանում:
    է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ քնեցրել է
    օրորոցայիններով:

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Վահան Տերյան

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Քնքշաբույր – քնքույշ բույր՝ հոտ ունեցող, նուրբ ու անուշ հոտ ունեցող,

հոմանիշ ՝ նրբաբույր, անուշաբույր

Հրեղեն – հրից բաղկացած, որի նյութը հուր է, հրի նմանություն ունեցող

հոմանիշ ՝ կրակե, հրակերպ, հրանման, հրատեսիլ

Խոսուն – Ասող-խոսող, խոսել սիրող

Հոմանիշ՝ պերճախոս

Մենություն – միայնություն, մենակություն

 

 

* * *

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Պաճուճել – պաճուճանքով զարդարել, պճնազարդել

Հոմանիշ՝ զարդարել, զուգել

Անուրջ – երազ, տեսիլք

Հոմանիշ՝ անրջանք, պատրանք, խաբկանք

 

 

ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

 

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ…
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու…
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու…

Դյութական – դյութանքին հատուկ, հմայական

Հոմանիշ՝ կախարդական, մոգական, հմայիչ