Հայոց լեզու

Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ:
1) հեղեղել, ամպhովանի, ընդhուպ
2) շնորhալի, արհավիրք, խոնարhել
3) տարաշխարhիկ, սուրhանդակ, հայթայթել
4) տնօրhնեք, ժպիրh, հեղեղուկ
Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Վաղորդյան աղջամուղջը հետզհետե ան-ացավ(1)իր տեղը զի-ելով(2) արևի շառագույն ճառագայթներին: Բնությունը զար-նեց(3): Ծառերի և ծաղիկների սաղար-ներին(4) նստած ցողը մեղմ-րեն(5) գոլորշիացավ, և յուր-րինակ(6) փայլով շողշողաց մուգ կանաչ բուսականությունը: Պ-նված(7) սալորենին նազեց ասես համբույր ու-արկելով(8) ճյուղերին թառած արագիլներին: Արթնացան նաև ծաղիկները` գինարբու-ը(9), սուսա-բարը(10), վարդը:

1) 1-է, 5-ո, 8-ղ, 10-ն
2) 2-չ, 3-թ, 7-ճ, 9-կ
3) 1-է, 4-թ, 7-ճ, 9-կ
4) 3-թ, 6-օ, 9-կ, 10-ն
Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անունների միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով:
1) ՇԻՐԱԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՆՈՅԻ ՏԱՊԱՆ, ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
2) ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ, ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՆԵՂՈՒՑ
3) ՊԱՆԱՄԱՅԻ ՋՐԱՆՑՔ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏ, ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ
4) ՊԻՐԵՆԵՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ, ՍԱՍԱՆՅԱՆ ՏՈՀՄ
Ո՞ր շարքի բոլոր բառերում հնչյունափոխություն կա:
1) մտացածին, երփներանգ, հոգատար
2) լծորդություն, բրգաձև, արտերկրացի
3) վայրկենական, ուխտադրուժ, մանրանկար
4) վարչակարգ, շրջադարձ, այգաբաց
Ո՞ր տառակապակցությունը թվային արժեք չունի:
1) ՀԹ
2) ՇԾ
3) ԺԿ
4) ՌՂ
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված:
1) կ(ը)րկնել, հանգց(ը)նել
2) քն(ը)նվել, փ(ը)րկվել
3) կտ(ը)րվածք, հայտ(ը)նվել
4) դստ(ը)րիկ, հագն(ը)վել
Ո՞ր տարբերակում է գորդյան հանգույցը կտրել դարձվածքի իմաստը ճիշտ բացատրված:
1) պարզաբանել հարաբերությունները
2) հեռանալ բարեկամներից
3) ենթարկվել դաժան դատաստանի
4) լուծել դժվարին, խճճված խնդիրը
Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը` ոչ. ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:
ա. Խոսքը (1. վերաբերվում, 2. վերաբերում) է մեր օրերի հերոսներին:
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1. խարամը, 2. խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1. տեղային, 2. տեղական) անզգայացումով:
1) ա -1, բ -2, գ -1, դ -1
2) ա -1, բ -1, գ -2, դ -2
3) ա -2, բ -1, գ -1, դ -2
4) ա -2, բ -2, գ -2, դ -1
Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) խաղաղ-անհանգիստ, նենգ-ազնիվ, վարժ-փորձառու
2) կիզել-հանգցնել, սուրբ-պիղծ, ականակիտ-պղտոր
3) քաջալերել-վհատեցնել, լաջվարդ-կապույտ, հաղթել-պարտվել
4) հակիրճ-ծավալուն, վեհանձն-փոքրոգի, փութկոտ-շտապ
Ո՞ր տարբերակում բառի սխալ բացատրություն կա:
1) ռահվիրա-որևէ բանի սկզբնավորող, տոչորել-սաստիկ ծարավով տանջել
2) քանքար-բնատուր ձիրք, սողնակ-դուռը փակելու ձող
3) ձյունագես-սպիտակ մազերով, մածուցիկ-կպչուն հատկություն ունեցող
4) սողոսկել-մեկի դեմ դավեր լարել, ընկեցիկ-ծնողներից լքված երեխա
Տրված բառերից որի՞ արմատին (արմատներից մեկին) կարող է միանալ ընդ- նախածանցը և բառ կազմել առանց երկրորդ ածանցի:
1) առաջնորդ
2) ամենասուր
3) հպանցիկ
4) հակառակ
Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր:
1) կարգապահական, խորաքնին, սրտմաշուկ
2) խելահեղություն, խմբագրատուն, վերջնախաղ
3) բնագիտական, անընդգրկելի, բանտարկյալ
4) աներկբայորեն, ակնածանք, վայրէջք
Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:
1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ
2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս
3) օրինազանց, ժանր, նախագահ, անտառահատ
4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, պատճեն
Ո՞ր շարքում տրված տեսակին չպատկանող դերանուն կա:
1) դա, մյուս, այսչափ, այնտեղ — ցուցական
2) ուրիշ, այլ, որոշ, ինչ-որ-անորոշ
3) ողջը, նույն, բոլորը, ամեն ոք-որոշյալ
4) երբ, ուր, ով, ինչպես -հարաբերական
Ո՞ր նախադասության մեջ հոդի գործածության սխալ չկա:
1) Կանչենք այն մարդկանց, որոնք սպասում են իրենց մրցանակներին, պարգևներին կամ որևէ այլ նվերին:
2) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:
3) Անտոնը աղվեսին գցեց ուսին, ես մոշահավերը վերցրի, և մենք վերադարձանք:
4) Անահիտն երազում էր ամեն գնով նվաճել երիտասարդի սիրտը:
Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ու հոլովման:
1) այգի, արարել, թերակղզի, երեխա
2) ոզնի, պատանի, հայորդի, ամուսին
3) անկողին, ձի, կիրակի, մարդ
4) կղզի, բանալի, Աստված, տատ
Ո՞ր շարքում են միայն պարզ ժամանակաձևեր:
1) մի՛ խոսիր, եկել եմ, բաց թողեց
2) պիտի նայես, աղո՛թք արա, դուրս եկավ
3) հավատացել էի, մի՛ հիշիր, կանգ առա
4) չի գրի, սիրեմ, պետք է ժպտաս
Ո՞ր նախադասության մեջ կրավորական սեռի բայ կա:
1) Արշալույսի բոսոր ճառագայթները արտացոլվել էին ծովի բեկբեկուն ալիքների մեջ։
2) Աղջիկը անծանոթ քաղաքի ծուռումուռ փողոցներում մոլորվել էր:
3) Հակառակ այդ անհաջողությանը՝ Արամը չէր վհատվել։
4) Քաղցից ու թշնամուց հալածված գաղթականները վերջապես անցան Արաքսը։
Ո՞ր շարքի բոլոր բայերն են սահմանական եղանակի:
1) չասաց, գտնելու եմ, գնացել էինք, կաս
2) տալիս է, կամենում ես, ցանկանք, փախավ
3) գալիս եմ, չբերեր, ուզել էր, հիշում էի
4) չի որոշվի, խոսում եմ, եկել է, մոտեցրի
Ո՞ր շարքի բոլոր բառերն են ստորադասական շաղկապներ:
1) քանի դեռ, որտեղ, թեպետ, չնայած
2) թեև, եթե, քանի որ, որպեսզի
3) որովհետև, մինչդեռ, թե չէ, սակայն
4) թեկուզ, հենց որ, ինչ, նախքան
Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ կա:
1) Ժողովուրդը հեքիաթների մեջ է արտահայտում իր իղձերը:
2) Փոքր գրողները հավերժական հանճարների լուծը կրողն են:
3) Հայ ժողովուրդը միշտ պետք է բարձր պահի ազգային արժանապատվությունը:
4) Դու ես այդ բոլոր առաջարկներն արել:

Оставьте комментарий