Անհատական ուսումնական պլան

     «Նրանք, ովքեր մեկուսացման այս ժամանակը կծախսեն սովորելու, ավելին իմանալու վրա՝ ետկորոնավիրուսային աշխարհում կլինեն ավելի մրցունակ և ուժեղ». լինելով մեկուսացման պայմաններում՝ առավել հաճախ եմ սկսել լրատվական ծրագրերին հետևել, այդ իսկ պատճառով մեջբերեցի մեր վարչապետի վերոնշյալ խոսքերը: Գուցե սա մի ժամանակահատված է, երբ մենք պարտավոր ենք զբաղվելու ինքնակրթությամբ և լրացնելու բացթողումները:

      Մնալով տանը և ավելի շատ ազատ ժամանակ ունենալով՝ կատարել և կատարում եմ հեռավար-ուսուցման առաջադրանքները, մասնակցում եմ ընտանեկան նախագծերից զատկական ծեսին, «Մի նկարի պատմություն» նախագծին, ուսումնասիրում եմ Resolve ծրագիրը (վերջերս ինձ հետաքրքրում են մոնտաժման աշխատանքները), դիտել եմ «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալը, որից շատ տպավորված եմ, ցանկանում եմ կարդալ համանուն գրքը:

Оставьте комментарий