Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես

        Ինձ դուր եկավ Զոհրե Շաաբանի այս ստեղծագործությունը: Այն բավական արդիական է: Ակամա հիշեցի  Ավետարանում բերված մի դրվագ, որտեղ քաղաքի բնակիչները հրապարակ էին քարշ տալիս մի կնոջ, ում մեղադրում էին պոռնկության մեջ և ցանկանում էին քարկոծել նրան: Քրիստոս ականատես լինելով այդ տեսարանին, հողի վրա գրելով՝ հարց է ուղղում հավաքված ամբոխին՝«Ձեզնից ո՞վ է անմեղ, թող նա առաջինը  քարը նետի»:

Ահա  Շաաբանիի այս ստեղծագործության մեջ նույն խնդիրն է առաջացել, գուցե այստեղ էլ «ով մեղավոր է, նա առաջինը պիտի քարը նետի»: Բոլոր մարդիկ անտեսել էին իրենց ներքինը, և իրենց ցավերը կարծես մեղմելու համար ցանկանում էին պարզապես վրեժ լուծել որևէ մեկից և այդ մեկը դերասանուհի էր՝ գեղեցկուհի Էլահեն, որը ոչնչով մեղավոր չէր, բացի նրանից, որ գրավել էր իր բեմադրության սցենարիստի ուշադրությունը: Նրան թշնամացել էին նաև խաղընկերները, որոնք չէին ընտրվել այս դերի համար, քանի որ Էլահենի  «տեսքը, աչքերը, մաքրությունն այս դերի համար են ստեղծված», և պատեհ առիթ էր կեղծ քարերին փոխարինած իսկական քարերով գեղեցկուհուն գանահարելուն: Նախանձ կանայք, վախկոտ և եսասեր տղամարդիկ քարկոծոցին գեղեցկուհուն, իսկ «հանդիսատեսները դուրս ելան դահլիճից, և ոչ ոք հարց չտվեց ինքն իրեն, թե ինչու մեկժամյա ներկայացումը քառասունհինգ րոպեով բեմադրվեց»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s